Պնդուկի արտահանումը գրեթե 60 միլիոն դոլար Է բերել Վրաստանին
Վրաստանն օգոստոսի 1-ից ի վեր արտահանել Է 59,4 միլիոն դոլար գումարի մինչեւ 13 հազար տոննա պնդուկ: Այդ մասին ասվում Է երկրի գյուղատնտեսության նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Պնդուկի արտահանման ծավալը հաշվետու ժամանակաշրջանում ավելացել Է 3,3 հազար տոննայով (35 տոկոս)՝ 2020/2021 թվականների համապատասխան ժամանակաշրջանում արտահանման ծավալի համեմատությամբ, իսկ արտահանման արժեքն աճել Է 6,3 միլիոն դոլարով (12 տոկոս): Գերատեսչության տեղեկատվության համաձայն, վրացական պնդուկը հիմնականում արտահանվում Է Եվրոպայի երկրներ, ինչպես նաեւ հարեւան պետություններ:
Վրացական պնդուկի ներմուծող երկրների թոփ-10-ում տեղ են գտել Իտալիան (5549 տոննա), Գերմանիան (2222 տոննա), Հայաստանը (788 տոննա), Չինաստանը (680 տոննա), Իսպանիան (402 տոննա), Չեխիան (401 տոննա), Լեհաստանը (315 տոննա), Ուկրաինան (256 տոննա), Ռուսաստանը (252 տոննա), Լիտվան (218 տոննա): Պնդուկի զանգվածային հավաքումը Վրաստանում սկսվել Է օգոստոսի սկզբին: Բերքն ավանդաբար առաջինը սկսել են հավաքել Վրաստանի արեւմուտքում գտնվող Սամեգրելոյի եւ Գուրիայի տարածաշրջանները, ավելի ուշ նրանց միացել են Կախեթի եւ մյուս այն տարածաշրջանները, որտեղ պնդուկ են աճեցնում:
Գերատեսչության տեղեկատվությամբ, այս տարի պնդուկի բերքը բարձր որակի Է: Ենթադրվում Է հավաքել 65-70 հազար տոննա, որի արտահանական պոտենցիալը կազմում Է 150 միլիոն դոլար: Գյուղատնտեսության նախարարությունում նշում են, որ 2016 թվականից, մլակների եւ սնկային հիվանդությունների տարածման հետեւանքով, պնդուկի արտադրությունը եւ դրա արտահանումը սկսել Է կրճատվել եւ 2018 թվականին հասել Է նվազագույն նշագծի՝ 17 հազար տոննայի: 2020 եւ 2021 թվականներին բարձրորակ եւ առատ բերք Է հաջողվել ստանալ վնասատուների ոչնչացման ուղղությամբ ակտիվ եւ նպատակաուղղված աշխատանք տանելու շնորհիվ, հաղորդել Է Sputnik-ը:
Կարծիքներ