Սասուոլոյի պաշտպանը կարող է տեղափոխվել ԱՊԼ

Սասուոլոյի պաշտպանը կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Սասուոլոյի» պաշտպան Ռոջերիոն կարող է շարունակել կարիերան Անգլիայում: Այս մասին հայտնում է Sky-ը:

Ըստ աղբյուրի՝ 22-ամյա բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»:

Ռոջերիոն խաղացել է «Յուվենտուսի» երիտասարդական թիմում, որից հետո տեղափոխվել է «Սասուոլո»:

2019/20 մրցաշրջանում Ռոջերիոն անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում