Կարատեի երիտասարդական թիմը Եվրոպայի առաջնության և ԱՊՀ խաղերի բրոնզե մեդալներն ուզում է վերածել ոսկու
Հայաստանի կարատեի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը մեծ ակնկալիքներ ունի այն մարզիկներից, որոնք բրոնզե մեդալակիր են դարձել ԱՊՀ խաղերում և Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանն իր գոհունակությունը հայտնեց մասնակից մարզիկներից. «Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկներից Ռոբերտ Հովհաննիսյանն արժանացավ բրոնզե մեդալի, ԱՊՀ խաղերում բրոնզե մեդալ նվաճեց նաև Գեղամ Նիկողոսյանը: Այնպես ենք անելու, որ հաջորդ մրցաշարերում մեր բրոնզե մեդալները դառնան ոսկե»,- ասաց մասնագետը:
Հաջորդիվ Նիկողոսյանը հոկտեմբերի 1-ին կմասնակցի կարատեի Պրեմիեր լիգային, որն ամենաբարձր վարկանիշային մրցաշարերից է:
Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր մրցավար Արտյոմ Վասիլյանի խոսքով՝ Հայաստանում կարատեի զարգացման համար ժամանակ է պետք, սակայն այն լավ հիմքերի վրա է դրված:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարծիքներ