Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին

Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին

Սեւանա լճի մակարդակը 2024 թվականի մայիսի 13-ի դրությամբ ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետի 43 սանտիմետր բարձրության վրա՝ հավասարվելով նախորդ տարվա նույն օրվա նիշին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, Սևանա լճի մակարդակը ապրիլի 11-ից մինչև մայիսի 13-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 16, մայիսի առաջին տասներեք օրերի ընթացքում՝ 8 սանտիմետրով։ Սևան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում։ Այս տարվա հունվարից մինչև մայիսի 13-ը Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 84 միլիոն 551 միլիոն խորանարդ մետր ջուր, որից  54 միլիոն 278 հազար խորանարդ մետրը՝ վերջին մեկ ամսվա ընթացքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում