Բլինկեն. ԱՄՆ-ը կողմ է սպառազինությունների վերահսկման համաձայնագրերի մշակմանը

Բլինկեն. ԱՄՆ-ը կողմ է սպառազինությունների վերահսկման համաձայնագրերի մշակմանը

Միացյալ Նահանգները հանդես է գալիս սպառազինությունների վերահսկման համաձայնագրերի պահպանման և զարգացման օգտին՝ չնայած Ուկրաինայի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական ճգնաժամին։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Նա ափսոսանք է հայտնել այն փաստի համար, որ Մոսկվան դադարեցրել է մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին ռուս-ամերիկյան պայմանագրին (START):

Բլինկենը պնդում է, որ դա անպատասխանատու որոշում է։ Բացի այդ, նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ը մշտապես կոչ է անում Չինաստանին համաձայնագրեր մշակել սպառազինությունների վերահսկման վերաբերյալ։ Բլինկենի տեսանկյունից, առնվազն, Վաշինգտոնն ու Պեկինը պետք է համագործակցեն միջուկային զինանոցների հետ կապված ավելի մեծ անվտանգություն, ավելի մեծ թափանցիկություն, ռիսկերի նվազեցում ապահովելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում