Կիպրոսի ափերի մոտ ութ երկրների մասնակցությամբ ռազմածովային և ավիացիոն վարժանքներ կանցկացվեն

Կիպրոսի ափերի մոտ ութ երկրների մասնակցությամբ ռազմածովային և ավիացիոն վարժանքներ կանցկացվեն

Հինգշաբթի՝ նոյեմբերի 3-ին, Կիպրոսի Հանրապետության Բացառիկ տնտեսական գոտում (ԵՏԳ) տեղի կունենա «Նեմեսիս 2022» բազմազգ զորավարժությունը։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է Լառնակայի Համատեղ կոորդինացիոն եւ փրկարարական կենտրոնը։

Կարճ հաղորդագրության մեջ ասվում է, որ ծովային և օդային զորավարժություններին կմասնակցեն ութ երկրների՝ Կիպրոսի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի, Եգիպտոսի, Իսրայելի, Իտալիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի «ֆրեգատներ և ուղղաթիռներ»։

Դրանում նշվում է նաև, որ զորավարժությունները կվերահսկեն Կիպրոսի պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդիսը և մասնակից երկրների դեսպանները։

Կիպրոսը տարվա ընթացքում մի քանի համատեղ ռազմական և որոնողափրկարարական վարժանքներ է անցկացնում վերոնշյալ երկրներից շատերի մասնակցությամբ։ Այս զորավարժություններն իրականացվում են արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում լարվածության աճի համատեքստում՝ Հունաստանի և Կիպրոսի շելֆային գոտիների նկատմամբ Անկարայի աճող հավակնությունների ֆոնին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում