Պիրլոն գլխավորեց «Յուվենտուս»-ի մինչև 23 տարեկանների թիմը
Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմի և «Յուվենտուսի» նախկինֆուտբոլիստ Անդրեա Պիրլոն աշխատանքի է անցել հարազատ ակումբում:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պիրլոն կմարզի «Յուվենտուս»-ի մինչև 23 տարեկանների թիմը:
Անդրեա Պիրլոն ֆուտբոլային կարիերան սկսել է 1994 թվականին՝ այդ ընթացքում խաղալով իտալական մի շարք ակումբներում, այդ թվում «Յուվենտուսում», որտեղ մասնակցել է 119 հանդիպման:
Կարծիքներ