Իշխան Սաղաթելյանն չընտրվեց ԱԺ փոխնախագահ
Այսօր Ազգային Ժողովում շարունակվել է խորհրդարանի 3-րդ փոխնախագահ, <<Հայաստան>> խմբակցությունից առաջադրված Իշխան Սաղաթելյանի թեկնածության վերաբերյալ հարցի քննարկումը։ Տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որի արդյունքների համաձայն Սաղաթելյանը չի ընտրվել Ազգային Ժողովի փոխնախագահ։
Նշենք, որ նիստի սկզբում <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր, որ իշխանությունը պատրաստ է կառուցողական դաշտում աշխատել ըննդիմության հետ, ուստի օրենսդիր մարմնի ղեկավար կազմի լիարժեք ձևավորման հարցում իշխող խմբակցությունը խոչընդոտներ չի ստեղծի և քվեարկի Սաղաթելյանի օգտին։ Մինչդեռ ահա հենց ընդդիմադիր պատգամավորներից մեկը չէր մասնակցել իրենց իսկ առաջադրած թեկնածուի քվեարկությանը։
Այնուհետև Սեյրան Օհանյանը <<Հայաստան>> խմբակցության անունից կրկին առաջադրել է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։
ՄԱնրամասները՝ տեսանյութում.
Կարծիքներ