Սիդնեյը նորացրել Է COVID-19-ի դեպքերի օրական աճի հակառեկորդը
Ավստրալիայի խոշորագույն քաղաք Սիդնեյում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն անցած օրը կազմել Է 262, ինչը դարձել Է ամենաբարձր ցուցանիշը համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Ինչպես օգոստոսի 5-ին հայտնել Է Նոր Հարավային Ուելսի նահանգի կառավարության ղեկավար Գլեդիս Բերեջիկլյանը, վերջին 24 ժամում արձանագրվել Է COVID-19-ի հետ կապված հինգ մահ:
Նահանգի վարչապետի խոսքով՝ 107 հազար թեստերի մշակումից հետո Նոր Հարավային Ուելսում հայտնաբերվել Է վարակման 262 նոր դեպք, որոնցից ավելի քան 250-ը՝ Սիդնեյում: «[COVID-19] հիվանդության պատճառով մահացել Է 60, 70 եւ 80 տարեկան հինգ մարդ: Նրանցից չորսը պատվաստված չի եղել, իսկ մեկն ստացել Է AstraZeneca պատրաստուկի սոսկ մեկ դեղաչափ»,- ճշտել Է նա: Նահանգում հոսպիտալացված Է կորոնավիրուսով 290 վարակված, որոնցից 251-ը գտնվում Է ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Ավստրալիայի առողջապահության նախարարության հաշվակներով՝ անցած օրը երկրում հայտնաբերվել Է վարակման 282 դեպք: Համավարակի սկզբից ի վեր ախտահարվածների ընդհանուր թիվն ավելացել Է մինչեւ 35 369: Ապաքինվել Է 30,4 հազար հիվանդացած, մահացել Է 930-ը՛
Դելտա-վիրուսի տարածումն արձանագրվել Է Նոր Հարավային Ուելսի (3 482 դեպք), Վիկտորիայի (99), Քվինսլենդի (82) եւ Հարավային Ավստրալիայի (21) նահանգներում: Իշխանությունները բնակչությանը հորդորել են հնարավորինս արագ անել պատվաստում, պատվաստման տեմպերն Էապես նվազեցնում Է Pfizer ընկերության պատրաստուկի պակասը, որը փորձագետները խորհուրդ են տալիս 59 տարեկանից երիտասարդ անձանց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ