Որևէ կոնսենսուս չկա. Այվազյանն անդրադարձավ ԵԱՏՄ նիստին Ադրբեջանին հրավիրելու հարցին

Որևէ կոնսենսուս չկա. Այվազյանն անդրադարձավ ԵԱՏՄ նիստին Ադրբեջանին հրավիրելու հարցին

ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հայտնեց, որ որևէ կոնսենսուս չկա Ադրբեջանին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին հրավիրելու հարցում: Այս մասին Այվազյանն ասաց Լիտվայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Որևէ կոնսենսուս չկա ձեր նշած երկրին որևէ կարգավիճակով հրավիրելու նման միջոցառմանը»,- ասաց Այվազյանը:

Ավելի վաղ ռուսական PБK հեռուստաալիքն իր տեղեկություններով հայտնել էր, թե ԵԱՏՄ անդամ պետությունները քննարկում են միջկառավարական խորհրդի ապրիլի 29-ին նախատեսվող նիստին Ադրբեջանի պատվիրակության մասնակցության հնարավորությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում