Հրդեհ է բռնկվել Արագածոտնի Մաստարա գյուղի տներից մեկում

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի Մաստարա գյուղի տներից մեկում

Հունիսի 4-ին՝ ժամը 02:24-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մաստարա գյուղի տներից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:13-ին, մարվել՝ 03:41-ին։ Այրվել են տանիքի կառուցատարրերը (մոտ 15 քմ):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում