Արարատի մարզի 4 գյուղ 24 ժամ ջուր չի ունենա

Արարատի մարզի 4 գյուղ 24 ժամ ջուր չի ունենա

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 12-ին ժամը 15:00-ից մինչև ապրիլի 13-ը ժամը 15:00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում