Հակառակորդն Ասկերանի շրջանում խախտել է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:
Երեսուն դիտակետում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակն ու հրադադարի ռեժիմի պահպանումը։
Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման չորս դեպք է գրանցվել: Զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։
Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղով։ Ռուս խաղաղապահները Գորիս-Ստեփանակերտ երթուղով ուղեկցել են մարդասիրական բեռներով երկու ավտոշարասյուն։
Կարծիքներ