ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ապահովում է ժամանակավորապես հեռու գտնվող դպրոցականների կրթությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ապահովում է իրենց բնակավայրից ժամանակավորապես հեռու գտնվող դպրոցականների կրթության շարունակականությունը։
Երեխաները կարող են հաճախել իրենց՝ այս պահի փաստացի բնակության վայրի մոտակա դպրոցը։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` երեխաները ընդգրկվում են ուսումնական գործընթացում՝ անկախ լիցենզիայով նախատեսված տեղերի քանակից և դիմելու պահին փաստաթղթերի առկայությունից։
Բոլոր դպրոցականներն ապահովվում են դասագրքերով և, անհրաժեշտության դեպքում, նաև գրենական պիտույքներով։
Կարծիքներ