Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Հանրապետության տարածքում ապրիլի 22-ի և 23-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 24-26-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-26-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևանում ապրիլի 22-ի կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Ապրիլի 23-26-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում