Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 18-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 19-22-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ին և 19-ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 18-ի և 19-ի ցերեկն սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 20-22-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հոկտեմբերի 18-ի ցերեկը ցիկլոնի ուժը կտրուկ կթուլանա, ինչի արդյունքում տեղումները կպահպանվեն հանրապետության առանձին հատվածներում և կլինեն կարճատև։ Հորդառատ տեղումներով պայմանավորված` հոկտեմբերի 18-ին Աղստև, Դեբեդ, Հրազդան, Քասախ, Ազատ, Վեդի և Սևանա լճի ավազանի գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում:
Կարծիքներ