Աֆղանստանում վերջին 24 ժամում ոչնչացվել է 153 թալիբ գրոհային

Աֆղանստանում վերջին 24 ժամում ոչնչացվել է 153 թալիբ գրոհային

Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը վերջին 24 ժամում ոչնչացրել են ավելի քան 150 թալիբ գրոհայինի: Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr գործակալությունը:

«Աֆղանստանի անվտանգության ուժերի իրականացրած գործողությունների արդյունքում վերջին 24 ժամում սպանվել է 153 թալիբ, վիրավորվել են առնվազն 24-ը»,- այսօր իր Թվիթերի էջում գրել է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը:

Օպերատիվ գործողություններ են իրականացվել, քանի որ վերջին շաբաթների ընթացքում ավելացել էին ճանապարհային պայթյունները, որոնց հետևանքով մահացել են կառավարության անդամներ, դատավորներ, լրագրողներ ու ակտիվիստներ:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում