Հայեցակարգը պետք է մշակվի հենց հիմա. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
2021-ը վճռորոշ տարի է լինելու ՀԱԷԿ-ի համար. արդիականացման եւ վերազինման աշխատանքների, թերեւս, ամենադժվար փուլն է իրականացվելու, որի հաջող ավարտից հետո ՀԱԷԿ-ը կստանա ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի թույլտվությունը (լիցենզիա) կայանի շահագործման ժամկետը եւս 10 տարով երկարաձգելու վերաբերյալ: Ավելին՝ հիմնվելով ռուսական նմանատիպ կայանների փորձի վրա՝ Հայկական ԱԷԿ-ում արդեն աշխատանքներ են տարվում շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ուղղությամբ:
Ռուսական կողմն այս առումով (ի դեպ, ԱԷՄԳ-ի մասնագետները՝ նույնպես, եւ այս մասին «ՀՀ»-ն այլ առիթով խոսել է,-Ա.Մ.) որեւէ խնդիր չի տեսնում, քանզի նմանատիպ փորձ ունի իր ատոմակայաններում։ «Անվիճելի է մի բան՝ կայանի անվտանգ շահագործումը միշտ եղել եւ այսօր էլ մնում է առաջնահերթություն բոլորիս համար:
Այս ապրիլին մեր ՀԱԷԿ-ի պատվիրակությունը կմեկնի Ռուսաստան։ Կրկնակի երկարաձգման հետ կապված հայեցակարգ պետք է մշակվի։ Եվ դա, իհարկե, պետք է արվի ոչ թե 2026 թ., այլ հենց հիմա։ Գործընթացն սկսված է (մեր պատվիրակության վերադառնալուն պես լրացուցիչ տեղեկություն կտանք,-Ա. Մ.)։ Նկատենք, որ «Ռոսատոմն» աշխարհում միակ ընկերությունն է, որն իրավասություններ ունի միջուկային էներգիայի արտադրության ցանցի բոլոր հատվածներում հաջող գործունեության համար: Իսկ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացումն ու շահագործման ժամկետի երկարաձգումը ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծն է:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ