Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը
Խուզարկություններ են իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեն։
«Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, ավելի ուշ հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»,- փոխանցեցին ՔԿ-ից։
Մեր տեղեկություններով խուզարկություններն իրականացվում են փողերի լվացմանն առնչվող քրեական վարույթի շրջանակներում։


Կարծիքներ