Թայվանի հարավում ռազմական ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով օդաչուն զոհվել է

Թայվանի հարավում ռազմական ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով օդաչուն զոհվել է

Թայվանի ռազմական ավիացիոն դպրոցի ինքնաթիռը երեքշաբթի օրը կործանվել է կղզու հարավում գտնվող Կաոսյուն քաղաքի մոտ, օդաչուն մահացել է։ Այս մասին հայտնել է տեղի վարչակազմը։

Ինչպես նշվում է տարածված հայտարարության մեջ, ինքնաթիռն անհետացել է ռադարներից։ Ղեկին 23-ամյա կրտսեր լեյտենանտն էր։

Որոշ ժամանակ անց փրկարարները սահմանել են արտակարգ դեպքի վայրը։ Օդաչուի մարմինը հայտնաբերվել է օդանավի բեկորների մեջ։ Միջադեպի պատճառները պարզվում են, կատարվում է հետաքննություն։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում