Մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող 9 մասնագետ հավատարմագրվել է
Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման խորհրդի նիստ՝ նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ:
Նիստում քննարկվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման համար 10 հայտատուի մասնագիտական որակավորման համապատասխանության հարցը:
Ըստ նիստի եզրակացության՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. հուլիսի 10-ի N 983-Ա հրամանով 9 մասնագետի կտրվեն հավատարմագրման վկայագրեր մի շարք ոլորտներում (հայ կերպարվեստ, նվագարաններ, դրամագիտություն և բոնիստիկա, ֆալերիստիկա, զենք և զինվորական հանդերձանք, տեխնիկական միջոցներ և կենցաղային սարքեր, ֆիլատելիա, փոխադրամիջոցներ, գործվածք, հանդերձանք, ասեղնագործություն, ժանեկագործություն, տնայնագործություն և արհեստագործություն, գեղարվեստական մետաղ, գեղարվեստական ապակի և կերամիկա, ժամացույցներ, փայտարվեստ և կահույք, ձեռագիր ժառանգություն և տպագիր ժառանգություն):
Կարծիքներ