Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են տարածարջանային հարցեր
Հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի միջև։ Ֆիդանն ընդգծել է, որ Գազայում հրադադարի հասնելու համար հարկավոր է ճնշում գործադրել Իսրայելի վրա:
Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի և Համասի միջև բանակցային գործընթացը, ընդգծվել է տարածաշրջանում աճող լարվածությունը: Պետքարտուղարն, իր հերթին, կարծիք է հայտնել, որ Իսրայելը պետք է խուսափի սադրիչ քայլերից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության հետագա տարածմանը:
Կարծիքներ