Թրամփի որդին կմասնակցի 2022 թվականի ընտրություններից առաջ հանարպետականների արշավին. CNN
ԱՄՆ-ի նախկին նախագահի որդի Դոնալդ Թրամփ Կրտեսերը մտադիր Է կարեւոր դեր խաղալ երկրում 2022 թվականին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ հանրապետականների արշավում: Փետրվարի 25-ին այդ մասին հայտնել Է CNN հեռուստաալիքը: Հեռուստաալքի աղբյուրների խոսքով՝ հարկ Է սպասել, որ Միացյալ Նահանգների նախկին ղեկավարի որդին «չափազանց ակտիվ կլինի» ընտրություններից առաջ:
Նա արդեն հաջորդ շաբաթ կմասնակցի միջոցառման՝ հանրապետականների քարոզչության անցկացման համար նվիրատվությունների հանգանակության նպատակով: Հեռուստաալիքի գնահատումների համաձայն՝ Թրամփ Կրտեսրի ժողովրդականությունը Հանրապետական կուսակցության կողմնակիցների շրջանում աճում Է: Նրա հայր Դոնալդ Թրամփը, հեռուստաալքի աղբյուրների տվյալներով՝ վերջին ժամանակներս հանդիպել Է կուսակցության մի շարք ազդեցիկ անդամների հետ: Ինչպես նշված Է նյութում, ԱՄՆ-ի նախկին նախագահի դուստր Իվանկա Թամփը ներկայումս «ոչ մի կարգի հետաքրքրություն հանդես չի բերում քաղաքականության նկատմամբ»:
Ալիքի գնահատումներով՝ նա ավելի քիչ ժողովրդականություն Է վայելում Հանրապետական կուսակցության կողմնակիցների շրջանում, քան Թրամփ Կրտեսրը: Դոնալդ Թրամփ Կրտսերը Trump Organization ընկերության փոխնախագահն Է: Այն պատկանում Է նրա հորը: Միացյալ Նահանգների նախկին ղեկավարն, ինչպես սպասվում Է, փետրվարի 28-ին հանդես կգա Օռլանդոյում (Ֆլորիդայի նահանգ) ԱՄՆ-ի պահպանողական շրջանների խորհրդաժողվում: Axios պորտալի աղբյուրների խոսքով՝ նախկին նախագահի ելույթը կդառնա «ուժի» եւ Հանրապետական կուսակցությունում նրա կենտրոնական դերի «ցուցադրություն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ