Պսկովի շրջանի ավելի քան 700 բնակիչ առանց էլեկտրականության է մնացել վատ եղանակի պատճառով

Պսկովի շրջանի ավելի քան 700 բնակիչ առանց էլեկտրականության է մնացել վատ եղանակի պատճառով

Ուժեղ քամու և ձնախառն անձրեւի պատճառով Պսկովի շրջանի գրեթե հարյուր բնակավայրերում ավելի քան 700 մարդ մնացել է առանց էլեկտրականության, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով շրջանի վարչակազմի մամուլի ծառայությանը։

«Ուժեղ քամին և ձնախառն անձրեւը առանց էլեկտրականության են թողել 98 բնակավայրեր, Պսկովի մարզում առանց էլեկտրականության է մնում 709 մարդ 10 շրջաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունից հայտնում են, որ էլեկտրաէներգետիկները արագորեն վերականգնում են էլեկտրամատակարարումը։ 

 Գիշերը կանխատեսվում է մինչև մինուս 3 աստիճան սառեցում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում