ՀՀ առաջին տիեզերական արբանյակի կողմից արված լուսանկարները կօգտագործվեն արտակարգ իրավիճակների կանխարգելմանը և կառավարմանը
ՀՀ առաջին տիեզերական արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 25-ին, Երևանի ժամանակով ժամը 22:35-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանավերըլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը:
Կարծիքներ