ԵԱ-Երևան. Նարեկ Մանասյանը` անդրանիկ հաղթանակի մասին
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը գոհ է Եվրոպայի առաջնության մեկնարկային մենամարտի արդյունքից:
«Մենամարտը շատ լավ ընթացք ունեցավ: Լիահույս եմ, այս կերպ կշարունակեմ Եվրոպայի այս առաջնությունում: Շնորհակալ եմ երկրպագուներից, շնորհակալ եմ ամեն մեկիցդ աջակցության համար»,-«Արմենպրես»-ի հաղոդրմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Մանասյանը: Վերջինս շեշտեց, որ մրցակիցն ուժեղ բռնցքամարտիկ էր:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ ՆարեկՄանասյանը հաղթանակով մեկնարկեց Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային չորրորդ օրը 92 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Մանասյանը տեխնիկական հաղթանակ տոնեց սլովակ Դավիթ Միխալեկի նկատմամբ:
Կարծիքներ