Վիլյառեալը հեռացրեց գլխավոր մարզչին

Վիլյառեալը հեռացրեց գլխավոր մարզչին

Ինչպես տեղեկացնում է իսպանական «Վիլյառեալի» պաշտոնական կայքը, անբավարար արդյունքների համար ակումբի ղեկավարությունը թիմի գլխավոր մարզչի պաշտոնից ազատել է Խոսե Ռոխո Մարտին Պաչետային։ Առայժմ թիմը կգլխավորի ակումբի տնօրեն Միգել Անխել Տենան։ Գրում է Armsport.am-ը։

Հիշեցնենք, որ սա «սուզանավերի» երկրորդ մարզչական հրաժարականն է այս մրցաշրջանում, քանի որ ավելի վաղ պաշտոնանկ էր արվել Կիկե Սետյենը։

Իսապանական Լա լիգայի 12 տուրից հետո «Վիլյառեալը» 13-րդն է 12 միավորով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում