Կդադարեցվի Տավուշի, Գեղարքունիքի, Արմավիրի մարզերի որոշ քաղաքների գազամատակարարումը

Կդադարեցվի Տավուշի, Գեղարքունիքի, Արմավիրի մարզերի որոշ քաղաքների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամոյի, Վասիլևի, Գորկու, Սովետների և Մյասնիկյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Նշված ժամանակահատվածում կդադարեցվի նաև Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 5-րդ միկրոթաղամասի և հարակից տարածքների գազասպառողների գազամատակարարումը:

Սեպտեմբերի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի նաև Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Շահումյան, Արարատյան, Սահմանապահների փողոցների, նշված փողոցների հարակից նրբանցքների առանձնատների և նշված փողոցների բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում