«Իդա» փոթորկից տուժած Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգներում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել․ զոհերի թիվն աճում է
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել «Իդա» փոթորկից տուժած Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգներում։ Հեղեղումների պատճառով Նյու Յորքում մահացել է 15,Նյու Ջերսիում՝ 23 մարդ։
Նախագահի հրամանը լիազորում է Ներքին անվտանգության դեպարտամենտին և Արտակարգ իրավիճակներում կառավարման հարցերով դաշնային գործակալությանը համակարգել բոլոր ջանքերը՝ աղետի հետևանքների վերացման համար։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Գետերը դուրս են եկել ափերից, հեղեղել փողոցները, տները։ Տեղի իշխանությունները տարհանում են իրականացնում։
Կարծիքներ