Ղազախստանի նախագահը ուղերձով կդիմի ժողովրդին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 7-ին ուղերձով կդիմի ժողովրդին՝ պայմանավորված երկրում տիրող իրավիճակով:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Բերիք Ուալին:
Նշվում է, որ Ղազախստանի նախագահի ուղերձը կհեռարձակվի հանրապետական հեռուստաալիքներով:
Կարծիքներ