Ճանապարհ չունի թիմի հետ շարունակելու․ Սիմոնյանը՝ Աղազարյանի մասին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը բացասական է վերաբերվում նրան, որ վարչապետի խնդրանքից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր չի դնում։
«Որովհետև համարում եմ, որ ՀՀ վարչապետը Հանրային հեռուստաընկերությամբ դիմել է հրապարակային խնդրանքով, և չեմ կարծում, որ նման պարագայում ճիշտ է այդ խնդրանքը անտեսել և մերժել, ես չեմ քննարկում պատճառները»,- ասաց նա։
Հարցին՝ արդյո՞ք Սիմոնյանը սպառնացել է Աղազարյանին, նա պատասխանեց․ «Եթե ես մեկին սպառնում եմ, դա անում եմ տեսախցիկների առաջ։
Խոսք գնում է նրա մասին, որ անկեղծ զրույց է տեղի ունեցել, այդ պարագայում իրավիճակը խոսակցության մասնակիցների մեջ շատ ավելի բարդ է, խոսքը էմոցիոնալ խոսքի մասին է, բավականին երկար զրուցեցինք, ես չեմ քննարկել պատճառը, կամ հարցը, այլ որ կա նման խնդրանք, և այդ խնդրանքը ես կարծում եմ, որ պետք է բավարարվի։ Տարիներ շարունակ պայքարել ենք, ու տարբեր ֆորմատներով կուսակցական աշխատանքեր ենք վարել, երբ ինձ հետ գալիս են պատգամավորները խոսում են ինչ-որ հարցով, դա իմ նկատմամաբ ճնշում չէ»։
Նա նկատեց՝ կլինի խմբակցության վարչության նիստ, որի ընթացքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ևս կհայտնի իր դիրքորոշումը․ «Խմբակցությունից հեռացնելու հարց կարող է բարձարաձայնվել, եթե պարոն Աղազարյանը իրեն դնում է թիմից դուրս, իսկ այս իրավիճակը դուրս դնել է։ Կարծում եմ՝ ճանապարհ չունի թիմի հետ շարունակելու։ Մեր թիմն է, եթե դու դնում ես դրանից քեզ դուրս, դա ամենավատ բանն է, կարծում եմ, եթե նման բան էլ տեղի ունենա, դա ուղղակի կլինի ստեղծված իրավիճակի ստեղծում»։
Ալեն Սիմոնյանը ընդգծեց, որ եթե ՀՀ վարչապետը իրեն դիմեր խնդրանքով մանդատը վայր դնելու, ապա նա վայրկյան անգամ չէր մտածի։
Եթե ՀՀ վարչախպետը ինձ նման խնդրանքով դիմի, ես վարկյան անգամ չեմ մտածի։
Կարծիքներ