Թուրքիան Ղազախստանին առաջարկում է համատեղ «թյուրքական բանակ» ստեղծել
Թուրքիան Ղազախստանին առաջարկում է համատեղ «թյուրքական բանակ» ստեղծել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը պաշտոնական այցով եղել է Ղազախստանում։ Սա թուրքական ռազմական գերատեսչության ղեկավարի առաջին այցն էր այդ երկիր։
Կարևորագույն հարցերից մեկը, որը քննարկվել է Աքարի ղազախ գործընկեր Նուրլան Երմեկբաևի և Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի հետ, եղել է «թյուրքական բանակի» ստեղծումը: Անկարայի կողմից ակտիվորեն առաջ քաշվող այս գաղափարը նախատեսում է թուրքալեզու երկրների ռազմաքաղաքական միության ստեղծում ։ Պանթուրքիզմի գաղափարը թուրք իշխանավորների մոտ շատ տարածված է: Մինչ այս այդ գաղափարի միակ կյանքի կոչման տարբերակը 2009թ.հոկտեմբերի 3-ին Նախիջեւանում Թյուրքական խորհրդի կամ թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ստեղծումն էր։ Նրա կազմի մեջ մտնում էին 5 պետություններ՝ Թուրքիան, Ղազախստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը եւ Ուզբեկստանը: Որպես դիտորդ այս միջազգային կազմակերպության մեջ է մտնում նաև Հունգարիան: Որպես կառույցի պոտենցիալ անդամ դիտարկվում է նաև Թուրքմենստանը, վերջինս սակայն շատ զգուշորեն է վերաբերվում իրեն քաղաքական դաշինքների մեջ ներքաշելուն։ Թուրքական խորհրդի երկրների զինված ուժերը Անկարայի կողմից դիտարկվում են որպես ապագա «թյուրքական բանակի» բաղկացուցիչ մաս: Թուրքալեզու երկրների ուժայինների միավորման որոշակի փորձ Թուրքիան արդեն ունի։ 2013 թվականին Թուրքիան, Ադրբեջանը, Ղրղզստանը և Մոնղոլիան միավորվել են «Ռազմական կարգավիճակի իրավապահ մարմինների ասոցիացիայի» կազմում ։ Թուրքիայի եւ Ղազախստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից «թյուրքական բանակի» ստեղծման ներկայիս քննարկումն ընթանում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ֆոնին: Այս հակամարտությունում Անկարան բացահայտ աջակցում է Բաքվին, իսկ Հայաստանը Արցախի Հանրապետության կողմից է հանդես գալիս: Թուրքիան եւ Հայաստանը երկու ռազմաքաղաքական միությունների անդամ են, որոնք դիտարկվում են որպես պոտենցիալ հակառակորդներ ՝ ՆԱՏՕ եւ ՀԱՊԿ։ Ղազախստանը, որը կենտրոնական Ասիայում ամենահզոր զինված ուժերն ունի , նույնպես ՀԱՊԿ անդամ է։ Այս նույն դաշինքի անդամ է նաև Ղրղզստանը։ Ի դեպ, ի սկզբանե ՀԱՊԿ անդամ էր նաև Ուզբեկստանը։ 1993 թվականին ՀԱՊԿ պայմանագիրը ստորագրել է նաև Ադրբեջանը։ Սակայն Ուզբեկստանը, Վրաստանն ու Ադրբեջանը 1999 թվականին հրաժարվեցին երկարացնել իրենց անդամակցությունը։ Նույն տարում նրանք Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ միասին ստեղծեցին բացահայտ հակառուսական կազմակերպություն, բայց Ուզբեկստանը կարճ ժամանակ անց այդ կազմակերպությունը ևս լքեց:
Ադրբեջանի մասնակցությունը «թյուրքական բանակին» կանխորոշված է, Ուզբեկստանի միանալը՝ առայժմ հարցականի տակ է դրված: Այս պարագայում սակայն կարևոր է ՀԱՊԿ անդամ հանդիսացող Ղրղզստանի և հատկապես Ղազախստանի դիրքորոշումը ։ Եթե նրանք աջակցեն «թյուրքական բանակի» ստեղծման գաղափարին, ապա դա մեծ հարված կհասցնի «Տաշքենդի պայմանագրին»։ Հարկ է նշել, որ Հուլուսի Աքարի այցը Նուրսուլթան համընկել է ՀԱՊԿ երկու անդամների ՝ Տաջիկստանի և Ղրղզստանի միջև սահմանային հակամարտության հերթական լարվածության հետ: Հիշեցնենք նաև, որ վերջերս Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների թեժ շրջանի ժամանակ Բելառուսում անցկացվել են «Անխախտելի եղբայրություն-2020» զորավարժությունները, որոնց ընթացքում ՀԱՊԿ երկրների (բացառությամբ Հայաստանի) զինծառայողները խաղաղապահ խնդիրներ են լուծել: Այնպես որ, «թյուքական բանակի» ստեղծման գաղափարը, բացի այն, որ ծառայում է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության ամրապնդմանը, մեծապես հարվածում է նաև ՀԱՊԿ-ին և այլընտրանք է կազմակերպության ներսում խաղաղապահ ուժեր ստեղծելու
Կարծիքներ