Ռոբերտ Քոչարյանը դեռ չի ապաքինվել . դատական նիստը կրկին հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանը դեռ չի ապաքինվել . դատական նիստը կրկին հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանը դեռևս ամբողջությամբ չի ապաքինվել և շարունակում է բուժում ստանալ։ 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կրկին հետաձգվեց  Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը՝ Քոչարյանի բացակայության հիմքով։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին ներկայացրեց բժշկական տեղեկանքը, համաձայն որի նախագահի բուժումը պետք է շարունակվի ևս 3-5 օր։


Նշենք, որ նախորդ դատական նիստին նույնպես Ռոբերտ Քոչարյանը չէր ներկայացել՝ առողջական խնդիրներով պայմանավորված։ Հետագայում հայտնի դարձավ, որ նա Ծաղկաձորում վնասվածք է ստացել:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը), որը նախատեսում է պատասխանատվություն առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում