ՆԳ նախարարն իր տեղում է, հրաժարականի մասին խոսք լինել չի կարող․ Սարգսյան
ՀՀ ՆԳ նախարարն իր տեղում է և շարունակում է իրականացնել իր պարտականությունները։
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։
Վերջինս ընդգծեց, որ խոսք լինել չի կարող անգամ նախարարի հրաժարականի մասին։
Հարցին՝ իսկ ինչո՞ւ է Կառավարության բյուջեի քննարկման նիստին նախարարի փոխարեն ներկայացել ինքը, Սարգսյանը պատասխանեց․ «Օրակարգում նախատեսողը Կառավարություն ու ՆԳ նախարարությունը չեն, Ազգային ժողովն է, իսկ մեզ մոտ րոպեական կտրվածքով առկա գրաֆիկով փոփոխություններ են իրականացվում, և հենց այդ փոփոխություններով ես այսօր բաց եմ թողել Կառավարության կոմիտեները և եկել եմ Ազգային ժողով»։
Նրա խոսքով՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն այս պահին զբաղված է աղետի գոտու համակարգման աշխատանքներով։
Նա անդրադարձավ նաև այն խոսակցություններին, թե Ղազարյանը չի կարողանում դուրս գալ ոստիկանական շենքից․ «Թե՛ նախարարը, թե՛ ոստիկանության այլ անդամները շենքից դուրս գալու հնարավորություն ունեն։ Ես դուրս եմ եկել շենքից շատ սովորական առաջնային մուտքով, ինչպես միշտ եմ դուրս գալիս»։
Կարծիքներ