Ալկոհոլի թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանը կորոնավիրուսով է վարակվել
Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանը վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է նրա պաշտպան Գոռ Գևորգյանը։
«Քրեական գործի այս փուլում որպես անհետաձգելի դատավարական գործողություն՝ կալանավորման միջնորդության քննարկումը անհետաձգելի ու անհապաղ է։ Այս դեպքում գործ ունենք ֆորս մաժորային իրավիճակի հետ։ Ես չեմ պատկերացնում, թե ինչպիսի ընթացք է լինելու, որովհետև առանց իմ պաշտպանյալի չի կարող կալանքի միջնորդություն քննվել։ Անժամանակ հետաձգելու իրավական հիմնավորում նույնպես չկա, որովհետև սա անհապաղ քննվող դատավարական գործողություններից է»,- ասել է պաշտպան Գևորգյանը։
Կարծիքներ