Եվրամիությունը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին

Եվրամիությունը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը համընկնում է Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման մեկնարկի երրորդ տարելիցի հետ։

Պատժամիջոցներ են կիրառվել 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են այն գործողությունների համար, որոնք խաթարում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը։ 

«Արդեն երեք տարի է՝ Ռուսաստանը անխնա ռմբակոծում է Ուկրաինան՝ փորձելով գողանալ իրեն չպատկանող հողերը։ Պատժամիջոցների այս նոր փուլը ուղղված է ոչ միայն Ռուսաստանի ստվերային նավատորմի, այլև նրանց, ովքեր աջակցում են անապահով նավթատարների շահագործմանը, բանկերը, որոնք օգտագործվում են մեր պատժամիջոցները շրջանցելու համար, և քարոզչական կետերը, որոնք օգտագործվում են ստեր տարածելու համար: Կասկած չկա, թե ով է ագրեսորը, ով պետք է վճարի ու պատասխանատվություն կրի այս պատերազմի համար։ Պատժամիջոցների յուրաքանչյուր փաթեթ Կրեմլին զրկում է պատերազմ սկսելու միջոցներից։ Ռուսական ագրեսիան դադարեցնելու բանակցությունների համատեքստում մենք պետք է Ուկրաինային դնենք հնարավորինս ամուր դիրքերում։ «Պատժամիջոցները լծակներ են ապահովում»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Քաջա Կալլասը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում