Գերմանիայի արտգործնախարարը հորդորել է մտածել Ուկրաինային զենքի հետագա մատակարարումների մասին

Գերմանիան պետք է սցենարներ մշակի, որոնց համաձայն Ուկրաինային լրացուցիչ զենք կմատակարարի։ Այս մասին հինգշաբթի օրը Բեռլինում հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը՝ իր դանիացի գործընկեր Լարս Լոկկե Ռասմուսենի հետ հանդիպումից հետո։
«Հաշվի առնելով [Միացյալ Նահանգների] Patriot համակարգի առաքումը, մենք նաև պետք է տեսնենք, թե էլ ինչ կարող ենք առաքել», - ասաց նա:
Ուկրաինան Գերմանիայից բազմիցս պահանջել է մատակարարել Leopard-2 տանկերը։ Նման կոչեր բազմիցս հնչել են ինչպես «կանաչների» ճամբարից՝ ի դեմս Բերբոքի, այնպես էլ ընդդիմադիր Քրիստոնեա-դեմոկրատական միության կողմից։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հրաժարվել է դա անել։
Ավելի վաղ Գերմանիան Ուկրաինային էր մատակարարել, մասնավորապես, հակաօդային պաշտպանության համակարգեր, ինքնագնաց հաուբիցներ և բազմակի հրթիռային համակարգեր, ինքնագնաց հակաօդային և հրթիռային կայանքներ, զրահատեխնիկա։
Կարծիքներ