Դիմորդներն ասում են՝ «Չկա արդարություն», մենք դրա՞ն ենք ուզում հասնել. դիմորդի ծնող
Բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն այսօր հանդիպել են Ազգային ժողովի պատգամավորների հետ:
Ծնողները պնդում են, որ այն դիմորդներն, ում ընդունելության գնահատականի շեմը 12,25 միավորից բարձր է, պետք է ընդունվեն առաջին հայտով նշված բաժիններ:
«Մենք գործ ունենք անչափահաս երեխաների հետ, որոնցից շատերի կողմից ես այսօր լսում եմ «Չկա արդարություն»: Մենք դրա՞ն ենք ուզում հասնել: Կարծում եմ, որ մեր պահանջն արդար է»,-ասաց դիմորդի ծնողներից Հասմիկ Աղաջանյանը:
Ծնողներից մեկն էլ հավելեց, որ արդեն դատական մարմիններ են դիմել և իրենց ձայնը միշտ լսելի է լինելու մինչև հարցին լուծում չտրվի:
Կարծիքներ