Շվեյցարիայում ռազմական ինքնաթիռ է ընկել
Շվեյցարիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն աղետի Է ենթարկվել վարժական թռիչքի ժամանակ, օդաչուն կատապուլտվել Է եւ ողջ Է: Այդ մասին ասվում Է պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության եւ սպորտի գործերի դաշնային դեպարտամենտի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է գերատեսչության կայքում:
«Այսօր առավոտյան մոտավորապես ժամը 09:00-ին (Երեւանի ժամանակով 11:00-ին) կործանվել Է Շվեյցարիայի ռազմաօդային ուժերի F-5 ինքնաթիռը: Օդաչուն կատապուլտվել Է եւ ողջ Է: Tiger F-5 ինքնաթիռը թռել Է Պայեռնի ռազմական օդակայանից եւ վարժական թռիչք կատարել որպես սպարինգ-գործընկեր Շվեյցարիայի ռազմաօդային ուժերի F/A-18-ի համար: Ներկայում զինվորական արդարադատությունը հետաքննում Է վթարի պատճառները»,-ասվում Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ