Կարկուտը վնասներ է հասցրել սահմանամերձ Վահան գյուղի տնտեսություններին
Մայիսի 25-ին տեղացած կարկուտը վնասներ է հասցրել Գեղարքունիքի մարզի ճամբարակ խոշորացված համայնքի Վահան գյուղի տնտեսություններին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, նախնական տվյալներով, տեղացած կարկուտը շուրջ 100 հեկտարի վրա վնասել է ցորենի, գարու, առվույտի, կորնգանի ու սխտորի ցանքատարածությունները։ Ճամբարակի համայնքապետարանում առայժմ գնահատվում ու հաշվարկվում են տնտեսություններին պատճառված վնասների չափերը։ «Հրավիրել ենք համապատասխան մասնագետների, որոնց եզրակացությամբ էլ կփորձենք կարգավորել խնդիրները։ Առաջիկա երեք օրերի ընթացքում կհստակեցվի, թե որքանով վնասված բերքը կվերականգնվի, որքանով հնարավոր կլինի նոր ցանք կատարել։ Բոլոր դեպքերում, կարվի հնարավորը, որպեսզի տուժած տնտեսություններն ինչ-որ կերպ համապատասխան օժանդակություն ստանան»,-ասաց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը։
Խոսրով Խլղաթյան
Կարծիքներ