Ռյուդիգերը մոտ է Չելսիի հետ պայմանագիրը երկարաձգելուն
«Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը՝ չնայած հեռանալու մասին շշուկներին, մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն: Այս մասին հաղորդում է Todofichajes-ը:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի ամառ:
Ֆուտբոլիստի խոսքով՝ ինքը երջանիկ է Լոնդոնում:
Նշվում է, որ «Չելսին» կբարձրացնի նրա աշխատավարձը՝ մրցաշրջանի համար վճարելով 10 մլն եվրո: Նոր պայմանագրի ժամկետը չի նշվում:
Կարծիքներ