Իրանի հետ միջուկային գործարքի վերաբերյալ հանդիպումների վերսկսումն արդեն ծրագրված է․ Բայդեն
Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների վերսկսումն արդեն ծրագրվում է։ Այսպիսի հայտարարություն է արել շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Նա Իտալիայի մայրաքաղաքում մասնակցում է G20-ի գագաթնաժողովին։
Նա մանրամասներ չի հայտնել և չի հստակեցրել Իրանի հետ բազմակողմ բանակցությունների նոր փուլի անցկացման ժամկետները։
Ջո Բայդենը բազմիցս ազդարարել է ԱՄՆ-ին Թեհրանի հետ միջուկային գործարքին վերադարձնելու իր պատրաստակամության մասին: «Հինգ գումարած մեկ» խումբը (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) ապրիլից Վիեննայում բանակցություններ է վարում Իրանի հետ՝ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն իր սկզբնական տեսքով վերականգնելու համար։ Առ այսօր նման հանդիպումների վեց փուլ է տեղի ունեցել։
Կարծիքներ