ՊԵ-ԴԵ-ԽԵ, Արդարության խորհուրդ. Քոչարյանը չի կարողանում ճիշտ արտաբերել ինստիտուտների անվանումները

ՊԵ-ԴԵ-ԽԵ, Արդարության խորհուրդ. Քոչարյանը չի կարողանում ճիշտ արտաբերել ինստիտուտների անվանումները

ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իրավաբան գիտնականների հետ հանդիպման ժամանակ խոսելով դատաիրավական ոլորտից նշել է ինստիտուտների անուններ, որոնք կամ երբեւէ գոյություն չեն ունեցել ՀՀ-ում, կամ այդ անվանմամբ չեն գործել: Մասնավորապես, Քոչարյանը Բարձագույն Դատական Խորհուրդը (ԲԴԽ) ներկայացնում է որպես ՊԵ ԴԵ ԽԵ, ընդգծելով, որ դրա ստեղծումը դրական քայլ էր: Եթե մասնագիտությամբ իրավաբանների համար ինչ-որ կերպ գուցե հասկանալի է Քոչարյանի հայերենը, ապա ոչ իրավաբանների շրջանակում, հրապարակված տեսանյութի մեկնաբանություններում հայտնի Պանտամիմո խաղի կանոներով քաղաքացիները փորձում են գուշակել, թե ի՞նչ նկատի ունի երկրորդ նախագահը: Հրապարակված տեսանյութի առաջին մի քանի վայրկյաններում Քոչարյանը տալիս է եւս մեկ ինստիտուտի անուն՝ «Արդարոթյան խորհուրդ», որն ի դեպ երբեւէ գոյություն չի էլ ունեցել Հայաստանում: Հետաքրքիր է, որ դեմքի լուրջ արտահայտությամբ երկրորդ նախագահին լսող իրավաբան գիտնականներից որեւէ մեկը, համենայն դեպս հրապարակված տեսանյությում չեն էլ փորձում ուղղել նախագահին: Արդարության խորհուրդ ասելով, Քոչարյանը հավանաբար նկատի ունի ԲԴԽ-ից առաջ գործող Արդարադատության խորհրդին, որ ի դեպ գործել է իր պաշտոնավարման ժամանակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում