Արեւմուտքի երկրները ուկրաինական իշխանություններին մղում են ուղիղ սադրանքների ՌԴ-ի հանդեպ. Լավրով

Արեւմուտքի երկրները ուկրաինական իշխանություններին մղում են ուղիղ սադրանքների ՌԴ-ի հանդեպ. Լավրով

Արեւմուտքի երկրները ուկրաինական իշխանություններին մղում են ուղիղ սադրանքների ՌԴ-ի հանդեպ։

Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով կառավարության հարցուպատասխանի ժամանակ Պետդումայի լիագումար նիստում, տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը։

«Վերջին ժամանակներս ԱՄՆ-ը եւ նրա եվրոպական դաշնակիցները, որոնք հիմնավորապես մոռացել են դիվանագիտության մշակույթը, կրկնապատկում են մեր երկրի զսպմանն ուղղված ջանքերը։ Բացի ոչ լեգիտիմ միակողմանի պատժամիջոցներից՝ մեծացնում են ռազմաքաղաքական ճնշումը Ռուսաստանի վրա։

Բավական է նայել մեր սահմանների մոտ ավելի սադրիչ դարձող զորավարժանքների անցկացմանը, ՆԱՏՕ ուղեծրում Կիեւի ռեժիմի ներքաշմանը, նրան մահասփյուռ զենքի մատակարարումներին ու ՌԴ-ի հանդեպ ուղիղ սադրանքների մղելուն։ Եվ այս ֆոնին հատկապես անպատկառ են հնչում մեր հասցեին ուղղված պահանջները՝ դադարեցնել զորավարժությունները մեր սեփական տարածքում, ինչի լիակատար, անվիճելի իրավունքը մենք ունենք»,- ասել է նա։

Մոսկվան կոշտ կկասեցնի ՌԴ-ի վրա Մինսկյան համաձայնագրերի չկատարման պատասխանատվությունը դնելու փորձերը, նշել է Լավրովը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում