Էրդողանի հրամանով Սուրբ Սոֆիայի տաճարը 24 ժամ բաց կլինի մուսուլմանական երկրպագության համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշում է ընդունել, որ հուլիսի 24-ից սկսած Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մշտապես բաց է լինելու մուսուլմանական երկրպագության համար: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիքայան:
«Պարոն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է, որ այսօրվանից Այա Սոֆիան երկրպագության համար բաց լինի օրական 24 ժամ: Այա Սոֆիա մզկիթը բաց է լինելու միշտ: Մենք շնորհակալ ենք մեր նախագահին»,- ТАСС-ի հաղորդմամբ գրել է նա՝ թվիթերյան իր էջում:
Ավելի վաղ Էրդողանը հայտնել էր, որ Ստամբուլի Սուրբ Սոֆիայում հուլիսի 24-ին թանգարանից կարգավիճակի փոփոխությունից հետո առաջին նամազին մասնակցել է 350 հազար մարդ:
Հիշեցնենք, որ Սուրբ Սոֆիայի քրիստոնեական տաճարը 86 տարի անց այս օրը բացվել է որպես մզկիթ` փոխելով իր թանգարանի կարգավիճակը:
Կարծիքներ