Եգիպտոսի նավթի նախարարի այցը Իսրայել՝ ուղերձ Թուրքիային
Անցյալ տարի Եգիպտոսի նավթի նախարար Թարեկ էլ-Մոլլայի այցը Իսրայել ուղերձ էր Թուրքիային եւ նրա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ինչպես նաեւ ԱՄՆ-ին, գրում է Times of Israel-ը:
Էլ Մոլլայի հանդիպումները Իսրայելցի պաշտոնատար անձանց, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազիի հետ, հաջորդել էին վերջին շաբաթներին Իսրայել Հունաստանի եւ Կիպրոսի ղեկավարների կատարած նմանատիպ այցերին:
2019-ին Կիպրոսի, Եգիպտոսի, Հունաստանի, Իսրայելի, Իտալիայի, Հորդանանի եւ Պաղեստինի էներգետիկայի նախարարները պայմանավորվել էին հիմնել Արեւելյան միջերկրածովյան գազի ֆորումը (EMFG)՝ զարգացող տարածաշրջանային գազի շուկան վերահսկելու համատեղ հարթակը: Գործարքի մեջ չէր մտել Թուրքիան, որը տարածաշրջանային լարվածության ալիք է բարձրացրել վիճահարույց միջերկրածովյան ջրերում ածխաջրածինների հետախուզման հետ կապված:
Թուրքիան նաեւ զայրացրել է Եգիպտոսին՝ շարունակելով» 2013-ի հուլիսին Մուհամմեդ Մուրսիի տապալումից հետո աջակցել «Մահմեդական եղբայրներին:
Էլ Մոլլան զգալի կշիռ ունի եգիպտական քաղաքականության մեջ եւ շատ սերտ հարաբերությունների մեջ է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսսիի հետ, գրում է Times of Israel-ը:
Նրա այցը նաեւ նպատակ ունի ազդել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր վարչակազմի վրա՝ Եգիպտոսում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ վերջինիս անհանգստության ֆոնին, նշում է թերթը:
Կարծիքներ