Գանձակում ոռոգման ջրի խորքային հոր է կառուցվում
Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն մեկուկես ամիս է, ինչ ընթանում են ոռոգման ջրի խորքային հորի կառուցման աշխատանքներ։
Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից հայտնում են, որ խորքային հորի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 42 միլիոն 985 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Գանձակի համայնքապետարանը։
«Ծրագրի իրականացման արդյունքում մեր համայնքում ոռոգելի կդառնա շուրջ 40 հեկտար հողատարածք։ Ծրագրից կօգտվեն ավելի քան 300 տնտեսություն։ Կավելան թե՛ մշակվող վարելահողերը, թե գյուղմթերքների արտադրության ծավալները։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտի հասցնել սեպտեմբեր ամսի ընթացքում։ Աշխատանքներն իրականացնում է «Ֆավորիտ-Մ» ընկերությունը»,-ներկայացրեց Գանձակ համայնքի ղեկավար Արմեն Պողոսյանը։
Կարծիքներ