Էլինա Դանիելյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարն է
Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց Եվրոպայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ Էլինա Դանիելյանը մրցեց Վրաստանի ներկայացուցիչ Բելա Խոտենաշվիլիի հետ և հաղթեց սև խաղաքարերով: Այժմ Էլինա Դանիելյանը երկու առաջատարներից մեկն է: Նա ունի 8 միավոր: Առաջնության ավարտին մնաց մեկ տուր:
Եվրոպայի առաջնության ավարտին մնացել է 2 տուր: Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցում են 29 երկրների 117 շախմատիստուհիներ։ Մրցաշարի մասնակիցների թվում են 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ։ Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստերներ Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանը։
Կարծիքներ