Ուկրաինան Ղրիմի հետ սահմանին անցկացնում է հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զորավարժություններ
Ուկրաինայի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների վարժանքներն անցկացվում են Ղրիմին սահմանակից Խերսոնի շրջանի զորավարժարաններից մեկում: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի միացյալ ուժերի հրամանատարությունը:
«Խերսոնի շրջանի զորավարժարաններից մեկում, կատարելով Ուկրաինայի զինված ուժերի միավորված ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերխի Նաևի հրամանը, վարժանքներ են անցկացվում ՀՕՊ ստորաբաժանումների կողմից, որոնք մարտական հերթապահություն են իրականացնում Ղրիմի Ինքնավար Հանրապետության ժամանակավորապես օկուպացված տարածքի հետ սահմանին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են «հնարավորինս մարտական պայմաններին մոտ»: Հրամանատարությունը նշել է, որ այս հատուկ մարտավարական վարժանքներում ներգրավված են զենիթահրթիռային համակարգերի մարտական անձնակազմեր և զենիթային կայանքների անձնակազմեր:
«Հիմնական ուշադրությունը դարձվում է կրակային դիրքերի ինժեներական սարքավորումներին, դրանց պահպանությանը և պաշտպանությանը, ինչպես նաև դիրքերի արագ փոփոխությանը»,- ասել է Նաևը։
Նաևը հավելել է, որ զորավարժությունների ընթացքում ստորաբաժանումներն արդեն երթով շարժվել են դեպի տարածքներից մեկը, տեղակայել են համալիրներ, որոնել ու պայմանականորեն ոչնչացրել օդային թիրախները:
«Միջոցառման նպատակն էր բարելավել անձնակազմի և հաշվարկների պատրաստվածությունը, ինչպես նաև հակաօդային մարտեր վարելու մարտավարական տեխնիկայի յուրացումը»,- պարզաբանել է նա:
Կարծիքներ