Արցախում աճել է ծնունդների թիվը

Արցախում աճել է ծնունդների թիվը

Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է 864 ծնունդ, որը, 2021 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, ավել է 204-ով կամ 31 տոկոսով:

«Ծնված երեխաների թվում գերակշռել են տղաները՝ կազմելով 53,6 տոկոս: Ըստ անվանակոչության՝ տղաների ամենատարածված անուններն են Դավիթ, Տիգրան, Հայկ, իսկ աղջիկներինը՝ Մանե, Մարիա, Եվա»,- ասել է Արցախի Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի սոցիալ-ժողովրդագրության և աշխատանքի շուկայի վիճակագրության բաժնի պետ Լիլիա Պետրոսյանը։

ԱՎԾ պաշտոնյայի խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում, նախորդ տարվա համեմատ, 22,5 տոկոսով նվազել է գրանցված մահերի թիվը: Արդյունքում այս տարվա առաջին կիսամյակում հանրապետության բնակչության բնական աճը կազմել է 372 մարդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում